Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոջեր Ֆեդերերի հաղթանակը օգնեց աֆրիկացիներին

Սպորտ
abfb6d407c1cc1de9eba9ad4ed2f6cb1

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի ուիմբլդոնյան հաղթանակը մեծ գումար բերեց ոչ միայն 30-ամյա մարզիկին, այլեւ «Օքսֆամ» միջազգային բարեգործական հիմնադրամին:

Պարզվում է, որ 2003 թվականին Օքսֆորդշիրի բնակիչ Նիկ Նյուլայֆը 1520 ֆունտ սթեռլինգի խաղադրույք է կատարել` նշելով, որ մինչեւ 2019 թվականը Ռոջեր Ֆեդերերը 7 անգամ կդառնա Ուիմբլդոնի մրցաշարի հաղթող:

Սակայն, 2009 թվականին, երբ շվեյցարացի թենիսիստը 6-րդ անգամ տիրում է ուիմբլդոնյան գավաթին, 59-ամյա Նիկ Նյուլայֆը կնքում է իր մահկանացուն: Մահից առաջ թենիսի սիրարհարը իր կատարած խաղադրույքը կտակում է «Օքսֆամ» միջազգային բարեգործական հիմնադրամին:

Եվ ահա, անցած կիրակի շվեյցարացի թենիսիստը 7-րդ անգամ հաղթեց Ումբլդոնում, որի արդյունքում հիմնադրամը բուքմեյքերներից պետք է ստանա 101840 ֆունտ սթեռլինգ: Ինչպես տեղեկացրել է «Օքսֆամի» ներկայացուցիչը, այդ գումարով Արեւմտյան Աֆրիկայի 10.000 բնակիչներ մեկ ամիս շարունակ կապահովվեն սննդամթերքով, որոնք տուժել են այդ շրջաններում տիրող երաժտի պատճառով:

Իսկ ահա Ռոջեր Ֆեդերերը իր 7-րդ ուիմբլդոնյան հաղթանակը նվիրել է իր զույգ աղջիկներին` Շառլին ու Մայլին, որոնք շուտով կդառնան 3 տարեկան: