A
A
Թբիլիսին Օլիմպիական ավան կունենա
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում սկսվել է Օլիմպիական ավանի շինարարական աշխատանքները:
Ինչպես տեղեկացնում է rus-press.ge կայքէջը, այն կառուցվում է Վազիսուբանիի արվարձանում: Նախագծի արժեքը կազմում է մոտ 250 մլն լարի:
Նորակառույց ավանում սպորտային եւ բնակելի շինություններից բացի կլինեն նաեւ բիզնես կենտրոն, առեւտրի կենտրոն եւ այլ կառույցներ:
«Ես բոլոր շինարարների անունից պատրաստ եմ երեք հազար անգամ շնորհակալություն հայտնել նախագծի հովանավորներին եւ չինացի մեր բարեկամներին, այն բանի համար, որ 3000 մարդ աշխատանք են ստացել» - հայտարարել է Վրաստանի վարչապետ Վանո Մերաբիշվիլին:
Օլիմպիական ավանը շահագործման կհանձնվի 2015 թվականին: Այդ տարի Թբիլիսին մտադիր է հյուրընկալել երիտասարդական օլիմպիական խաղերը: