A
A
Երեք բրոնզե մեդալ
Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Սոֆիայում անցկացվող Եվրոպայի պատանեկան առաջնությունում երեք բրոնզե մեդալ նվաճեց:
Կիսաեզրափակիչ փուլ մտած Հրայր Շահվերդյանը (46 կգ քաշային կարգ), Էրիկ Պետրոսյանը (52 կգ) եւ Նարեկ Մանասյանը (75 կգ) պարտվեցին իրենց մրցակիցներին եւ զբաղեցրին երրորդ տեղը: Մեր մյուս 9 բռնցքամարտիկները ելույթներն ավարտեցին ավելի վաղ փուլերում