Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն 200 հազարով տուգանեց «Արարատին»

Սպորտ
01f3131b3fd2d8dfb64d64671ac0ae2f

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն իր հերթական նիստի ժամանակ 200 հազար դրամով տուգանել է «Արարատ» ակումբին:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը, հունիսի 24-ին եւ 25-ին կայացած «Փյունիկ» - «Արարատ» եւ «Փյունիկ-2» - «Արարատ-2» հանդիպումներում որակազրկված ֆուտբոլիստներ խաղացնելու համար, «Արարատ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է 100.000-ական դրամով:

Կարգապահական կոմիտեն մեկ խաղով որակազրկել է Արարատի «Այգ» մարզադաշտը` հունիսի 23-ին կայացած «Իմպուլս» - «Շիրակ» խաղին մարզադաշտում կարգ ու կանոն չապահովելու համար, իսկ «Էրեբունի-Դիլիջան» մարզական ակումբին տուգանել է 50.000 դրամով: Դա նշանակում է, որ Դիլիջանի «Իմպուլսը» հաջորդ խաղը կանցկացնի չեզոք դաշտում: