Պարտատոմսերի տեղաբաշխում
2012 թվականի հունիսի 7-ին «Նասդաք Օէմեքս Արմենիա» ԲԲԸ համակարգով, ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով կայացավ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի երկրորդ թողարկման (100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, վեց ամիս մարման ժամկետով, 10,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր) պարտատոմսերի տեղաբաշխումը:
Որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցեցին Բորսայի թվով 7 անդամներ: Տեղաբաշխման ընթացքում ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կազմեց 1,353,011,951.21 ՀՀ դրամ, իսկ բավարարված գնման հայտերի ընդհանուր ծավալը` 956,991,953.53 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին եկամտաբերությունը կազմեց 8.8408%, իսկ սահմանային (կտրման) եկամտաբերությունը` 9.3%:
Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարները Ընկերությունը ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը: