Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լավագույն արդյունքը Վլադիմիր Հակոբյանինն է

Սպորտ
4dc23f8f81e3033384aecca2eda71a70

Դուբայում ավարտված «Շեյխի գավաթի» շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանից մասնակցած 11 ներկայացուցիչներից ամենաբարձր տեղը զբաղեցրեց գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, որը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ հանգրվանեց 6-րդ հորիզոնականում:

Նրանից մեկ աստիճան ցածր տեղ գրավեց Հայաստանի այս տարվա չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը: Նույնպիսի արդյունքներ ունեցող Զավեն Անդրիասյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը մրցաշարը ավարտեցին համապատասխանաբար 9-րդ եւ 11-րդ հորիզոնականներում:

Ավաղ, մեր շախմատիստները վերջին տուրում ոչ-ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ եւ կեսական միավորով հետ մնացին 5 առաջատարներից: Հաջողության դեպքում Վլադիմիր Հակոբյանը կամ Տիգրան Պետրոսյանը միանշանակ մրցանակային տեղ կզբաղեցնեին:

2012 թ Դուբայի «Շեյխի գավաթին» արժանացավ չինացի գրոսմայստեր Նի Հուան, որը լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ վրացիներ Բադուր Ջոբավայից, Միխեիլ Մչեդլիշվիլուց, լատվիացի Նորմունդս Միեզիսից եւ հնդիկ Չանդա Սանդիպանից:

Հայաստանի շախմատիստների վերջնական արդյունքները.
6. Վլադիմիր Հակոբյան 6,5
7. Տիգրան Լ. Պետրոսյան 6,5
9. Զավեն Անդրիասյան 6,5
11. Ռոբերտ Հովհաննիսյան 6,5
21. Կարեն Հ. Գրիգորյան 6
29. Գեւորգ Հարությունյան 6
30. Վահե Բաղդասարյան 6
44. Դավիթ Գ. Պետրոսյան 5,5
52. Գրիգոր Դիլանյան 5,5
58. Ավետիք Գրիգորյան 5
82. Մարկ Բասենջյան 4,5