Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՊԱՍԵՆՔ ՄԻՆՉԵՎ ԼՈՒՍԱԲԱՑ

Քաղաքականություն

ԱԺ պատգամավոր Գրիգոր Հարությունյանի խոսքերով՝ ընդդիմության ներկայացուցիչները առավոտյան մեկ անգամ եւս կփորձեն բանակցությունների մեջ մտնել ԱԺ նախագահի հետ: Իսկ մինչ այդ ցուցարարները պատրաստվում են գիշերը մնալ Բաղրամյան պողոտայում, ԱԺ մատույցներում: Լուսաբացը ցուցարարների հետ կդիմավորեն նաեւ ընդդիմության ղեկավարները:

Ցույցի կազմակերպիչների տեղեկացմամբ բողոքի ձեռնարկին ցուցարարներ են միացել նաեւ Պռոշյան-Բաղրամյան խաչմերուկում: Այսպիսով՝ Նախագահի նստավայրը մեկուսացված է երկկողմանի ոստիկանական արգելափակոցներով, փշալարերով եւ ցուցարարներով:

Իսկ Բաղրամյան պողոտայում բավականաչափ բազմություն է հավաքվել: Մարդիկ ելույթ են ունենում, երգում, պարում: Ուսանողների մի խումբ էլ ծալապատիկ նստած փողոցի մեջտեղում՝ կիթառ էր նվագում՝ այդպես իրենց համերաշխությունը հայտնելով բողոքի դուրս եկած քաղաքացիներին: