Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 29-ը ապրիլի․ Մոսկվայից Հայաստան է վերադառնում վարչապետ Արամ Սարգսյանը (տեսանյութ)

Էջմիածնի շրջանի մի քանի գյուղերի բնակիչներ 2000 թվականի ապրիլի 29-ին պահանջում են ազատ արձակել հոկտեմբերի 27-ի գործով ձերբակալված Մուշեղ Մովսիսյանին։Այս մարդիկ չեն կասկածում, որ նախկին ազատամարտիկը ոչ մի կապ չունի Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի եւ եւս 7 քաղաքական գործչի սպանության հետ եւ Քանաքեռ -Զեյթունի առաջին ատյանի դատարանը պարզապես պետք է ազատ արձակի նրան:  

Արդեն մեկ ամիս է` հոսանքազրկված եւ հեռախոսազրկված է Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը։Պատճառը պարտքերն են, ընդհանուր հաշվով՝ 22 միլիոն դրամ։ Հոսանքազրկված է նաեւ տարածաշրջանի միակ արագացուցիչը, եթե հոսանքը չմիացնեն, այն շարքից դուրս կգա եւ նորոգելու համար կպահանջվեն ավելի շատ միջոցներ, քան պարտքի գումարն է

2000 թվականի ապրիլի 29-ին Մոսկվայից Հայաստան է վերադառնում վարչապետ Արամ Սարգսյանը։ Նա հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Արդյունքների մասին վարչապետը խոսում է առանց ոգեւորության։

«Ռուսաստան-Բելառուս» դաշինքին միանալու օգտին հավաքվել է 1 միլիոն 200 հազար ստորագրություն։ 2000 թվականի այս օրը դաշինքին միանալու կողմնակից Աղասի Արշակյանն ասում է, որ եթե հանրաքվե անցկացնենք, հայաստանցիների 96 տոկոսը կողմ քվեարկի։ Փոխարենը խորհրդարանի երեք պատգամավոր դուրս է եկել Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի անդամակցությունը նախաձեռնող պատգամավորական խմբից։

Տաշիրի հիվանդանոցի բուժաշխատողներին պետությունը պարտք է 75 միլիոն դրամ։ 2000 թվականի այս օրը նրանք ուզում են հասկանալ՝ ինչու 9 ամիս աշխատավարձ չեն ստանում, մարդիկ սպառնում են գործադուլով։

2001 թվականի այս օրը գյուղատնտեսության նախարար Զավեն Գեւորգյանը խոսում է նախորդ տարի կարտոֆիլի բերքատվությունը վնասած երաշտի հետեւանքների մասին։ Դրանք ծանր էին, իրավիճակը փրկելու համար Հայաստան են ներկրել մոտ 2200 տոննա հոլանդական, բելոռուսական եւ սիրիական կարտոֆիլի բարձրակարգ եւ առաջին կարգի սերմացու, որի մի մասը փչացած է։ Ըստ գյուղիների, այդ սերմացուն բացարձակապես ոչ մի կապ չունի Սիրիայի, Հոլանդիայի եւ Բելառուսի հետ, դրանք Մալաթիայի շուկայից են բերել։ Դիմել են նախարարի տեղակալին, հասկանալու, թե ինչու՞ են փչացած սերմացուով օգնում, տեղակալը պատասխանել է

Ազգային Ժողովում ներկայացված 11 կուսակցությունները ուզում են համախմբվել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների ներկա փուլում ։ Նրանք հայտարարություն են ընդունում բանակցությունների ընթացքի մասին, որից ոչ մի դրվագ չգիտեն

2010 թվականի ապրիլի 29-ին ԵՊՀ ուսանող տղաները կառավարությունից եւ կրթության նախարարությունից պահանջում են պահպանել մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի տեղերի անցած տարվա ծավալը ։ Զինակոչային տարիքում գտնվող տղաներն ուզում են լինել կրթված մարդ։