A
A
Շնորհակալություն եմ հայտնում մայրաքաղաքի մշակութային կյանքի ինքնատիպ դիմագիծը կերտող պարարվեստի մեր գործիչներին․ Ավինյան
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սիրելի երևանցիներ և արվեստասերներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Պարի միջազգային օրվա կապակցությամբ:
Երևանի քաղաքապետարանը չափազանց կարևորում է ոլորտի զարգացմանը միտված նախաձեռնությունների խրախուսումը, նաև ձեռնարկում ծրագրեր, որոնք, վստահ եմ, վերափոխելու են մեզ, մեզ շրջապատող իրականությունը:
Շնորհակալություն եմ հայտնում մայրաքաղաքի մշակութային կյանքի ինքնատիպ դիմագիծը կերտող պարարվեստի մեր գործիչներին՝ պարի հետ հաղորդակցվելու բազմաթիվ բերկրալի պահեր մեզ պարգևելու համար: