A
A
Վրաստանի իշխանությունները հանրահավաք են հրավիրել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹբիլիսի կենտրոնն այսօր փակել է իշխանությունը։ Ռուսթավելիի երկայնքով մեկ էկրաններ են տեղադրված։ Հանրահավաքը հրավիրել է Վրաստանի երազանք կուսակցությունը` ի պատասխան ընդդիմության` Գործակալների օրենքի նախագծի դեմ ակցիաների։ Հանրահավաքին ելույթ է ունենում Վրաստանի իշխանական վերնախավը` ներկա ու նախկին վարչապետերի գլխավորությամբ։ Հանրահավաքի մասնակիցների մեծ մասը շրջաններից են։ Հարակից փողոցները փակ են ժամը 16ից։ Այնտեղ կայանած են ավտոբուսները, մեքենաները,որոնցով մարդկանց բերել են Թբիլիսի։