A
A
«Իմպուլսը» մտավ եզրափակիչ
Դիլիջանի «Իմպուլսը» իր կարճատեւ պատմության մեջ առաջին անգամ կպայքարի Հայաստանի գավաթի համար:
Այսօր Ոսկեհատում կայացած կիսաեզրափակիչ պատասխան հանդիպման ժամանակ «Իմպուլսը» ոչ-ոքի՝ 0:0 խաղաց հանրապետության չեմպիոն Երեւանի «Ուլիսի» հետ: Այդպիսով, եզրափակիչ մտան դիլիջանցի ֆուտբոլիստները, քանի որ առաջին խաղում նրանք հաղթել էին 2:1 հաշվով:
«Իմպուլսի» մրցակիցը հայտնի կդառնա վաղը կայանալիք կիսաեզրափակիչ մյուս խաղում, որում միմյանց հետ կհանդիպեն Երեւանի «Միկան» ու Գյումրիի «Շիրակը»: Թիմերի առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել են միկացիները: