Գլխավոր մարզիչները միակարծիք են
Այսօր տեղի կունենա ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին պատասխան խաղը:
Երեւանի «Ուլիսը» Ոսկեհատ գյուղի մարզադաշտում կհյուրընկալի Դիլիջանի «Իմպուլսին»: Հիշեցնենք, որ թիմերի անդրանիկ խաղն ավարտվել է մարզային թիմի հաղթանակով՝ 2:1:
Բուքմեյքերների կարծիքով հանդիպման ֆավորիտը «Ուլիսն» է, որի հաղթանակը հավասար է 1,67 գործակից՝ «Իմպուլսի» 3,85-ի դիմաց: Սակայն երկու թիմերի գլխավոր մարզիչներն էլ այդ հարցում միակարծիք են եւ շանսերը գնահատում են հավասար՝ 50-50:
«Ուլիսի» գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը «Ա1+»-ի մարզական լրագրողի հետ զրույցում հայտնեց, որ իրենք ինչ-որ տեղ հոգեբանական առավելություն ունեն, քանի որ խաղալու են միմիայն հաղթանակի համար:
«Իհարկե, նման առավելությունը կարող է երկկակի ազդեցություն թողնի ֆուտբոլիստների վրա: Հնարավոր է այն օգնի նրանց հաղթահարելու լարվածությունը, կամ հակառակը, լիովին խանգարի հանդիպման ժամանակ: Խաղը ցույց կտա, թե ինչպես կազդի այդ առավելությունը»:
«Իմպուլսի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը կարծում է, որ պատասխան խաղում նույնպես հարկավոր է մտածել դրական արդյունքի մասին:
«Եթե մենք մտածենք ոչ-ոքի խաղալու մասին, ապա կարող է դրա համար պատժվենք: Այդ իսկ պատճառով այս անգամ էլ ավելի շատ մտածելու ենք հաղթանակի մասին» - ասաց դիլիջանցիների գլխավորը:
Նշենք, որ «Ուլիս» - «Իմպուլս» հանդիպումը սկսվելու է ժամը 16:00-ին: