Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը նահանջեց 3 տեղով

Սպորտ
0261e743d1aef0a3ad99ab2e9b212173

Այսօր հրապարակված ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակում Հայաստանի հավաքականը 598 միավորով զբաղեցնում է 47-րդ տեղը: Անցած ամսվա համեմատ մեր ընտրանին նահանջեց 3 հորիզոնականով:

2014 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի մրցակիցներից առավել բարձր տեղ զբաղեցնում է Դանիայի հավաքականը՝ 9-րդ: Ապա հաջորդում են Իտալիան՝ 12-րդ, Չեխիան՝ 26-րդ, Բուլղարիան՝ 96-րդ, Մալթան՝ 150-րդ:

Աղյուսակը շարունակում է գլխավորել Իսպանիայի ազգային թիմը՝ 1442 միավոր: Երկրորդ տեղում է Գերմանիան՝ 1345 միավոր, երրորդ՝ Ուրուգվայը՝ 1309:

Նշենք, որ ՈւԵՖԱ-ի անդամ երկրների մեջ մեր ընտրանին զբաղեցնում է 26-րդ տեղը:

Ազգային հավաքականների վարկանիշային հաջորդ աղյուսակը ՖԻՖԱ-ն կհրապարակի մայիսի 9-ին: