Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ արծաթ, մեկ` բրոնզ

Սպորտ
b39e67d9e3f9ed2690b36098a5fd527a

Խարկովում 40-րդ անգամ անցկացվեց ազատ ոճի ըմբիշ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Հովհաննես Սահակյանի հուշամրցաշարը:

Մրցումներին մասնակցեցին 7 երկրների` Հայաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Սլովակիայի, Մոլդովայի, Վրաստանի, Ղազախստանի 119 ըմբիշ:

Մեր մարզիկներից Դավիթ Ապոյանը 66 կգ քաշային կարգում զբաղեցրեց 2-րդ տեղը` եզրափակիչում պարտվելով Ուկրաինան ներկայացնող Ռուստամ Ջաֆարյանին:

55 կգ քաշային Արտակ Հովհաննիսյանը հասավ մինչեւ կիսաեզրափակիչ եւ բավարարվեց բրոնզե մեդալով:

Ուկրաինան ներկայացնող մեր հայրենակից Լյուդվիգ Շոլինյանը հաղթեց 60 կգ քաշայինների մրցումներում:

Ի դեպ, հուշամրցաշարի գլխավոր հովանավորը Խարկովի մարզի «Հայկական համայք» հասարակական կազմակերպությունն է:

Հավելենք, որ Հովհաննես Սահակյանը, որը ծնվել է 1946 թ, Խարկովում, իր կարճատեւ կարիերայի ընթացքում դարձել է Ուկրաինայի հնգակի չեմպիոն, ԽՍՀՄ գավաթակիր: Նա եղել է 1972 թ օլիմպիական խաղերի ԽՍՀՄ հավաքականի անդամ, սակայն 1971-ին ողբերգական մահը ընդհատել է անվանի ըմբիշի կյանքը: