Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փլուզված ճանապարհը կնորոգվի

Տնտեսություն
d69e54e5eff3902202ad75748d8b1843

«Ճանապարհ» և «Արարատ-Ճանշին» ՍՊԸ-ներից կազմված կոնսորցիումը 549 մլն 999 հազար 983 դրամ պայմանագրային գումարով կնորոգի Տաուշի մարզում սողանքից փլված ճանապրհը

ՀՀ կառավարությունը հաստատել է «Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի 82-րդ կիլոմետրի սողանքի հետևանքով փլուզված հատվածի վերականգնման աշխատանքներ» գնման արդյունքը։

«Անհրաժեշտություն կա հնարավորինս շուտ սկսել նորոգման աշխատանքները, հակառակ դեպքում գործ կունենանք լուրջ ռիսկերի՝ ճանապարհների փլուզման, երթևեկության դադարեցման հետ», - հավելել է Տիգրան Սարգսյանը։

Հիշեցնենք, որ 2011թ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին Մ6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրի Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի տարածքում) տեղի էր ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր էր, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը՝ 10-15 մետր:

Հինգ հոգի զոհվել էր։