Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է իրական մեղավորը կամ բաց նամակ 4

Տնտեսություն
c16c4fe0c4a45072913ab14807ae8899

Հրանտ Բագրատյանի նամա՞կը

Նախկին Վարչապետ Հրանտ Բագրատյանի էլեկտրոնային փոստից տարածվել է նրա չորրորդ նամակը, որը խիստ տարբերվում է  նախորդ նամակներից։

Օրինակ նշվում է. «Հիշո՞ւմ եք, մարդիկ ասում էին «Լևոնը Վանոյի մոտ նախագահ է աշխատում»: Ես ի՞նչ կարող էի անել: Օրինակ` երբ Վանո Սիրադեղյանը դրամը, որպես ազգային փոխարժեք, շրջանառության մեջ դնելու ժամանակ Վրաստանից ապառիկ 1 մլն. դոլարի բենզին բերեց, ես խոստացա մի դոլարի դիմաց 29 դրամ կուրսով գումարները կոնվերտացնել, որ տանեն վրացիների փողը տամ: Հետո, բոլորի համար անսպասելիորեն, պարզվեց որ եղանակի ցրտելու հետ զուգահեռ ներկրված բենզինի ծավալը փոքրացել է (փաստորեն, վրացիները խորամանկ էին` Վանոյին խաբել էին): Մինչև պարզեցին, որ էդ պակաս բենզինը գողացված չի, մինչև փողերը հավաքեցին, բերեցին դոլարը դարձավ 87 դրամ: Էլ ի՞նչ աներ կառավարությունը»։

Հրանտ Բագրատյանի հեռախոսահամարները չեն պատասխանում։