Այսօր՝ հայ-ադրբեջանական հակամարտություն
Պլովդիվում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում այսօր հայ-ադրբեջանական հակամարտության օր է:
5-րդ տուրում Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով կհանդիպի Գադիր Գուսեյնովի, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանը՝ Նամիգ Գուլիեւի հետ: Իսկ ահա Գաբրիել Սարգսյանին մրցակից է բաժին ընկել մեր մյուս հարեւան երկրի ներկայացուցիչը՝ վրացի շախմատիստ Լեւան Պանցուլայան:
Այնուամենայնիվ, մերոնք ավելի շատ պետք է մրցեն Ռուսաստանի պատվիրակների հետ: Սամվել Տեր-Սահակյանը կխաղա Բորիս Գրաչեւի, Զավեն Անդրիասյանը՝ Ալեքսեյ Գոգանովի, Հովհաննես Գաբուզյանը՝ Ալեքսանդր Ռախմանովի, իսկ Վլադիմիր Պողոսյանը՝ Իլյա Դուշակովի հետ:
Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Վլադիմիր Հակոբյանը կհանդիպեն իրար հետ: Հրանտ Մելքումյանը, որը 3,5 միավորով բաժանում է 2-րդ տեղը, սեւերով կմրցի հունգարացի Ֆերենց Բերկեշի հետ: Արման Փաշիկյանի մրցակիցն է մակեդոնացի Տրայկո Նեդեւը:
Նշենք, որ չորս տուրից հետո աղյուսակը 4 միավորով գլխավորում է անգլիացի Գավայն Ջոնսը: Նրան հաջորդող շախմատիստներից 20-ը վաստակել են 3,5-ական, իսկ 43-ը, այդ թվում Ռոբերտ Հովհաննիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսեսյանը եւ Գաբրիել Սարգսյանը՝ երեքական միավոր: