Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլային վիրուս

Սպորտ
0be8a624118543473b129a5383f52581

Իսպանիայում հաքերներն օգտվելով «Բարսելոնայի» ֆուտբոլիստների հանրահայտ լինելու փաստից, նոր վիրուս են ստեղծել, համակարգիչները կոտրելու համար:

Նրանք էլեկտրոնային փոստով նամակներ են ուղարկում, որում նշվում է, որ հանրահայտ երգչուհի Շաքիրան իր սիրեցյալին` «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին, դավաճանում է հենց այդ թիմի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ:

Նամակում տեսահոլովակի հղում են կատարում, որում իբր Շաքիրան պարում է չիլիացի խաղացողի հետ, եւ որ երկու ֆուտբոլիստները մեկնաբանում են ստեղծված իրավիճակը:

Համակարգչի տերը եթե բացում է հղումը, ապա նրա համակարգիչը վարակվում է վիրուսով, որը հակերներին հնարավորություն է տալիս բացահայտելու անզգույշ տիրոջ բանկային հաշվի համարը: