Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթեց միայն Աննա Հայրապետյանը

Սպորտ
adaf8fa24eea08c7b998f29dfc3eb341

Թուրքիայում շարունակվող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի շախմատիստուհիները առայժմ համեստ դիրքեր են զբաղեցնում:

Չորս տուրից հետո Էլինա Դանիելյանը 2 միավորով զբաղեցնում է 47-րդ տեղը, Լիլիթ Մկրտչյանը նույն արդյունքով 48-րդն է, Մարիա Կուրսովան` 51-րդը, իսկ Աննա Հայրապետյանը` 71-րդը: Առաջին երեքն այս տուրում ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները, իսկ ահա Աննա Հայրապետյանը հաղթեց թուրք շախմատսիտուհի Նիսա Սահինին:

Մեր 5-րդ մասնակից Լիլիթ Գալոյանը երկրորդ անընդեջ պարտությունը կրեց: Նա 1,5 միավորով զբաղեցնում է 76-րդ տեղը:

Մցաշարային աղյուսակը միայնակ գլխավորում է ֆրանսուհի Մարի Սեբագը, որը 4 հնարավորից վաստակել է 4 միավոր:

Այսօր կայանալիք 5-րդ տուրում մերոնք կհանդիպեն սույն երկրների ներկայացուցիչների հետ.
էլինա Դանիելյան - Մոնիկա Սեպս (Շվեյցարիա)
Յոաննա Դվորակովսկա (Լեհաստան) - Լիլիթ Մկրտչյան
Մարիա Կուրսովա - Նելլի Ալեքսանյան (Ռուսաստան)
Յովաննա Վոյինովիչ (Չեռնոգորիա) - Աննա Հայրապետյան
Լիլիթ Գալոյան - Մարգարիտա Կոիմբրա (Պորտուգալիա)