A
A
Լ. Պետրոսյանը շարունակում է հաղթարշավը
Ֆրանսիական Կապել լա-Գրանդ քաղաքում ընթացող միջազգային շախմատի մրցաշարում չորս տուրից հետո աղյուսակը 4-ական միավորով գլխավորում են մեր Տիգրան Լ. Պետրոսյանը եւ եգիպտացի գրոսմայստեր Բասեմ Ամինը։ Հերթական, 5-րդ տուրում, նրանք հենց իրար հետ կհանդիպեն։
Մեր մյուս մասնակիցներից՝ Զավեն Անդրիասյանը վաստակել է 3, Գեւորգ Հարությունյանը՝ 2,5, իսկ Եվգենյա Դոլուխանովան՝ 2 միավոր: Վրաստանը ներկայացնող հայազգի շախմատիստ Դավիթ Հարությունյանը 3 միավոր ունի: