Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր ձյուդոիստները հերթով պարտվեցին

Սպորտ
46fbcce31bda91e6f87451f9809a6ef6

Հայաստանի ձյուդոյիստները անհաջող հանդես եկան Դյուսելդորֆում ավարտված «Մեծ սաղավարտի» մրցաշարում:

Տղամարդկանց 60 կգ քաշային կարգում Հովհաննես Դավթյանը եւ Արթուր Վարդանյանը առաջին իսկ մենամարտում պարտվեցին եւ դուրս մնացին պայքարից: Մեր առաջատար ձյուդոյիստ Արմեն Նազարյանը (66 կգ) պարտվեց երկրորդ փուլում, իսկ ահա Արթուր Երանոսյանը արդեն առաջին փոիլում զիջեց իր մրցակցին: Նրա բախտին արժանացան նաեւ 81 կգ քաշային Արտյոմ Բաղդասարյանը եւ 100 կգ քաշային Հակոբ Առաքելյանը:

Կանանց մրցաշարում մեր ձյուդոյիստուհի Գայանե Հարությունյանը 48 կգ քաշային կարգի մրցումներում հաղթեց իր առաջին երկու մրցակիցներին եւ մտավ 1/4 եզրափակիչ: Այս փուլում նա պարտվեց Բելգիայի ներկայացուցիչ Շարլին Վան Սնիկին եւ զբաղեցրեց 5-րդ տեղը: 57 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Ժաննա Ստանկեւիչը 1/16 եզրափակիչում պարտվեց բրազիլուհի Ռաֆայելա Սիլվային եւ դուրս մնաց հետագա պայքարից: