Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը ստիպված հրաժարվեց

Սպորտ
79e8474ebc4e8817992b581e9aff87e5

Հայաստանի սամբիստները չեն մասնակցի Բելառուսի բաց առաջնությանը, չնայած նախնական պայմանավորվածությանը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը «Ա1+»-ի մարզական լրագրողին ասաց, որ այդ մրցաշարը նախապես ընդգրկված է եղել ֆեդերացիայի ծրագրում, սակայն ստիպված հրաժարվել են:

«Մենք վերջերս մասնակցեցինք Ղազախստանի նախագահի գավաթի խաղարկությանը: Ավաղ, ֆեդերացիան առայժմ հնարավորություն չունի իր թիմերին գործուղել միջազգային բոլոր մրցումներին: Ներկայումս մեր առաջատար սամբիստները պատրաստվում են մարտին Մոսկվայում կայանալիք աշխարհի գավաթի հերթական փուլին: Հետո նրանք կմասնակցենք Եվրոպայի 2012 թվականի առաջնությանը, որը տեղի կունենա մայիսի 15-19-ը, դարձյալ Մոսկվայում»:

Հավելենք, որ Բելառուսի բաց առաջնությանը մասնակցելու ցանկություն են հայտնել 20 երկրների, այդ թվում Մարոկոյի, Հվ. Կորեոայի, Հունաստանի, Վրաստանի, Իրանի սամբիստները:

Լեւոն Հայրապետյանը տեղեկացրեց, որ մարտին Վանաձորում եւ Երեւանում կանցկացվեն Հայաստանի սամբոյի երիտասարդների, պատանիների եւ կանանց առաջնությունները, իսկ ապրիլի 21-22-ին Գյումրիում հանրապետության չեմպիոնության համար կպայքարեն մեծահասակները: