Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵԿ-ը փնտրում է այդ քաղաքացիներին

Տնտեսություն
2967ac8c1ec4c43b1ab4b892ad637e0e

Վերջին օրերին Երևան քաղաքի վարչական առանձին շրջաններում արձանագրվել են դեպքեր, երբ ինչ-որ քաղաքացիներ, ներկայանալով որպես համապատասխան տարածքները սպասարկող հարկային նոր տեսուչներ, դիմում են հարկ վճարողներին` փորձելով նրանցից գումարներ կորզել:

ՊԵԿ-ը հայտնում է, որ քայլեր են իրականացվում վերոհիշյալ քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ, ուստի դիմում է բոլոր հարկ վճարողներին` նմանատիպ դեպքերում անմիջապես ահազանգել իրենց սպասարկող հարկային տեսչություն կամ 594 611 հեռախոսահամարով, կամ դիմել ՊԵԿ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն` 060 54 44 44 հեռախոսահամարով:


Հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։