A
A
Հաղթական մեկնարկ
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներ Սերգեյ Մովսիսյանը եւ Գաբրիել Սարգսյանը հաղթանակով սկսեցին ելույթները Ջիբրալթարի միջազգային խոշոր մրցաշարում:
Առաջին տուրում Սերգեյ Մավսիսյանը սեւերով առավելության հասավ դանիացի Սիլաս Լունդի նկատմամբ, իսկ Գաբրիել Սարգսյանը սպիտակներով պարտության մատնեց քաթարցի շախմատիստ Ազիզ Հուսեյն Նեզադին:
ԱՄՆ ներկայացնող հայազգի գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը նույնպես հաղթանակ տարավ առաջին տուրում` առավելության հասնելով հոլանդացի վարպետ Մարսել Պեկի նկատմամբ:
Երկրորդ տուրում Սերգեյ Մովսիսյանը սպիտակներով կհանդիպի քաթարցի գրոսմայստեր Մոհամեդ Ալ Սայեդի հետ, իսկ սեւորով հանդես եկող Գաբրիել Սարգսյանի մրցակիցը կլինի շվեյցարացի գրոսմայստեր Ժոզեֆ Գալահերը: