A
A
Վարկ՝ աշխատատեղ ստեղծելու համար
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն տրամադրում է Հայաստանի ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին 30 մլն. ԱՄՆ դոլար կազմող վարկ։
Այն նպատակաուղղված է տեղական միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ներառյալ գյուղատնտեսության ոլորտում), վարկավորման ընդլայնմանը՝ խթանելով աշխատատեղերի ստեղծումը:
Սա ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին IFC-ի կողմից տրամադրված երկրորդ վարկն է. 2011թ-ի մարտին IFC-ն տրամադրեց Բանկին 20 մլն. ԱՄՆ դոլար վարկ, որն արդեն ամբողջությամբ օգտագործվել է՝ մոտ 3000 տեղական հաճախորդներին օժանդակելու նպատակով: