A
A
Մեր բիլյարդիստը պարտվել է
Ուլյանովսկում կայացած բիլյարդի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Վարդանյանը զբաղեցրել է 2-րդ տեղը:
Հաղթահարելով նախնական փուլերի արգելքները, մեր բիլյարդիստը մտել է եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցն է եղել Եվրոպայի եռակի չեմպիոն Ալեքսանդր Պալամարը: Լարված պայքարում 7:5 հաշվով հաղթել է տիտղոսակիր Ուկրաինացին:
Հավելենք, որ մրցաշարին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուզբեկստանի եւ Ղրղըզստանի ներկայացուցիչները: