Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անգլիայում պահանջում են Բլատերի հրաժարականը

Սպորտ
21fe05fad5aade78b409bac7b3b6da63

Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միության գործադիր տնօրեն Գորդոն Թեյլորը կարծում է, որ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը պետք է հրաժարական տա եւ իր տեղը զիջի ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին:

Գորդոն Թեյլորին զայրացրել է ՖԻՖԱ-ի նախագահի վերջին հեռուստաելույթը, որի ժամանակ շվեյցարացին հայտարարել է, որ ֆուտբոլում չկա ռասսայական խտրականություն:

«Ֆուտբոլային խաղերին պատահում է, որ մի ֆուտբոլիստը խոսքով վիրավորում է մյուսին կամ անվայել ժեստ է ցույց տալիս, սակայն հանդիպման ավարտից հետո բոլորը միմյանց ձեռք են սեղմում: Դա հնարավոր դարձավ հենց մեր կողմից ռասիզմի դեմ տարվող աշխատանքի շնորհիվ» - նշել է Զեպ Բլատերը:

ՖԻՖԱ-ի նախագահի խոսքերը մեծ արձագանք են գտել Անգլիայում, քանի որ այդ երկրի ֆուտբոլի միությունը ներկայումս քննում է ռասիզմի հետ կապված երկու միջադեպ: Մասնավորապես, ԱՖՄ «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին արդեն մեղադրանք է ներկայացրել` համարելով, որ նա ռասիստական արտահայտություններ է արել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի պաշտպան Պատրիս Էվրայի հասցեին: