Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը չհաղթեց

Սպորտ
877d2c9377d111010ef337ef2bf2567d

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Միխայիլ Տալի հուշամրցաշարի երկրորդ պարտիայում:

Սպիտակներով հանդես եկող մեր գրոսմայստերը չկարողացավ կոտրել աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի դիմադրությունը եւ 49-րդ քայլին ստիպված էր կիսել միավորը: Երկու տուրից հետո Լեւոն Արոնյանը վաստակել է 1 միավոր եւ տեղ է զբաղեցնում միջին հորիզոնականներում:

Վաղը նախատեսված 3-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի հուշամրցաշարի երեք առաջատարներից մեկի` ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ, որն իր ակտիվում ունի 1,5 միավոր: