Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կմեկնեն Սուրգուտ

Սպորտ
cbdc05b30374ce8d7d6f95fe82742160

Հայաստանի բռնցքամարտիկները կմասնակցեն նավթային երկրների աշխարհի գավաթի խաղարկությանը, որն անցկացվում է կենտ տարիներին:

2011 թ մրցաշարը տեղի կունենա Ռուսաստանի Սուրգուտ քաղաքում, նոյեմբերի 24-27-ին: Հաղթողները կպարգեւատրվեն մեդալով, գավաթով, դիպլոմով եւ դրամական պարգեւով:

Ինչպես «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից, այդ մրցումներում մեր հանրապետությունը կներկայացնեն «Աշխատանքային ռեզերվներ» մարզական ընկերության բռնցքամարտիկներ Գառնիկ Հարությունյանը (56 կգ քաշային կարգ) եւ Վահե Հաբեթյանը (64 կգ):

Այս տարվա գավաթի խաղարկությանը մասնակցելու ցանկություն են հայտնել 13 երկրներ, որոնցից Հայաստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Լատվիան, Սերբիան չեն մտնում նավթային երկրների մեջ: