A
A
Զավեն Անդրեասյանը պարտվեց
Հայ գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը ավարտեց ելույթները շախմատի Ռուսաստանի գավաթի խաղարկությունում:
Նոկաուտ մրցակարգով անցկացվող մրցաշարի 2-րդ փուլում մեր շախմատիստը լրացուցիչ, կայծակնային շախմատի մրցախաղում 1:2 հաշվով պարտվեց ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովին եւ չկարողացավ մտնել կիսաեզրափակիչ փուլ: Այդպիսով` Զավեն Անդրեասյանին չհաջողվեց երկրորդ տարին անընդմեջ տիրել ՌԴ գավաթին:
Կանանց մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում Ուկրաինան ներկայացնող հայազգի շախմատիստուհի Եվգենիա Դոլուխանովան, նույնպես լրացուցիչ մրցախաղում, տանուլ տվեց ռուսաստանցի Անաստասիա Բոդնարուկին եւ դուրս մնաց հետագա պայքարից: