Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անգլիան ու Գերմանիան` Հայաստանի նոր մրցակիցներ

Սպորտ
2ad262e5102546465f6147f56a58fffd

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 2-րդ տուրից հետո, Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2 միավորով զբաղեցնում է 19-րդ տեղը, իսկ կանանց ընտրանին 3 միավորով 9-րդն է` աղյուսակում:

Հիշեցնենք, որ երեկ կայացած երկրորդ տուրում, մեր շախմատիստները 1:3 հաշվով պարտվեցին Ադրբեջանի հավաքականին, իսկ շախմատիստուհիները 2:1 հաշվով հաղթեցին Խորվաթիայի թիմին:

Այսօր տեղի կունենան 3-րդ տուրի խաղերը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Անգլիայի թիմի հետ, որը նույնպես ունի 2 միավոր եւ զբաղեցնում է 21-րդ տեղը: Մեր կանանց ընտրանին ուժերը կչափի Գերմանիայի հետ, որը 7-րդն է` աղյուսակում: