Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաջին քայլը կկատարեն մեր մրցակիցները

Սպորտ
9f1a5de16ad3cc58e0dda4b06d78b416

Այսօր Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում մեկնարկող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կհանդիպի Ավստրիայի հետ, որը վարկանիշով 23-րդն է մրցաշարում: Առաջին խաղատախտակին սպիտակներով հանդես կգա ավստրիացի շախմատիստը:

Մեր կանանց հավաքականին բաժին է հասել Չեխիայի ընտրանին, որը 18-րդ տեղում է վարկանիշով: Առաջին քայլը դարձյալ կկատարեն մեր մրցակիցները:

Նշենք, որ երեկ կայացած թիմերի ավագների հանդիպման ժամանակ, առաջնության գլխավոր մրցավար Պ. Նիկոպոլուսը պարզաբանել է, որ մասնակիցները խաղի ժամանակ իրավունք չունեն լքել դահլիճը: Նոր կանոնակարգով` շախմատիստները «ոչ-ոքիի» առաջարկություն կարող են անել միմիայն հանդիպման մրցավարի ներկայությամբ: