A
A
Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում
Աջակցիր «Ա1+»-ինՆոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։