Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը 46-րդն է

Սպորտ
70f8cd209682e1d4b35e7e84d4df0d8d

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան այսօր հրապարակեց ազգային հավաքականների հոկտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակը:

ՖԻՖԱ-ի հաշվարկով, Հայաստանի ընտրանին այժմ 608 միավորով զբաղեցնում է 46-րդ տեղը: Նշենք, որ նախորդ աղյուսակի համեմատ, մեր թիմը նահանջել է 2 աստիճանով:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը վերջին մեկ ամսում անցկացրել է 2 խաղ: Մեր թիմը նախ Երևանում հաղթել է Մակեդոնիային` 4:1, ապա Դուբլինում պարտվել Իռլանդիային` 1:2:

Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Իսպանիան, որին հաջորդում են Հոլանդիայի եւ Գերմանիայի ազգային թիմերը:

Հայաստանի նախկին մրցակից Ռուսաստանը մնացել է նույն 13-րդ տեղում, իսկ Իռլանդիան 29-ից բարձրացել է 25-րդ հորիզոնական: