Բացել լրահոսը Փակել լրահոսը
Քոչարյան Ռոբ 682 (1)
A A
Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանը դիմել է դատարան. Նիստը` հաջորդ շաբաթ

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմումով վիճարկում է ԿԸՀ որոշումը։

ԿԸՀ-ն հունիսի 17-ին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է տվել։

Այս մասին Ա1+-ին ասաց Վարչական դատարանի մամուլի խոսնակ Մերի Գեւորգյանը։ 

Գործը մակագրվել է դատավոր Գրիգոր Առաքելյանին։ Վերջինս դատական նիստ է նշանակել հունիսի 24-ին։