Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Քաղաքացիները ստորագրահավաք են կազմակերպել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ազատության համար (տեսանյութ)

Գյումրու Սուրբ Աստվածածին՝ Յոթ Վերք եկեղեցում հազարավոր քաղաքացիներ միացել են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ազատության համար նախաձեռնված ստորագրահավաքին և գրավոր դիմում ներկայացրել դատարան։

Նրանք պնդում են, որ Սրբազանի շարունակական անազատությունը բացասաբար է անդրադառնում Շիրակի թեմի հավատցյալների վրա, և դրանով սահմանափակվում է կրոնական պահանջմունքները բավարարելու իրենց սահմանադրական իրավունքը։

Արդեն ինը ամիս է, ինչ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը գտնվում է անազատության մեջ։ Սրբազան հայրը զրկված է հոգևոր սպասավորություն իրականացնելու և թեմի հոգսերով զբաղվելու հնարավորությունից։

Շողակաթ Շեմ