A
A
6 զոհ, 10 վիրավոր․ ահաբեկչություն՝ Կիևում
Աջակցիր «Ա1+»-ինԿիևում ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել 10-ը, այդ թվում՝ երեխա, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Անհայտ անձը կրակել է պատահական անցորդների ուղղությամբ, որից հետո թաքնվել է մոտակա առևտրի կենտրոնում։ Այնտեղ նա պատանդներ է վերցրել, հնչել են կրակոցի ձայներ։
Հատուկջոկատայինները վնասազերծել են կրակոցներ արձակող տղամարդուն։ Նա սպանվել է առևտրի կենտրոնում։ Նշվում է, որ ահաբեկչը որևէ պահանջ չի ներկայացրել։ Դրդապատճառները պարզվում են։
Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ կրակոցներ արձակողը ռուսական բանակի նախկին փոխգնդապետ 58-ամյա Դմիտրի Վասիլչենկովն է, որը բնակվում էր Կիևում։