Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինքը ոտանավորի, երգերի տեքստեր գրում է, երևի մտածում է՝ կարա նաև Սահմանադրություն գրի․ Մարուքյան (տեսանյութ)

«Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարում Էդմոն Մարուքյան-ը խոսել է ինչպես առաջիկա ընտրությունների, այնպես էլ կուսակցության մոտեցումների մասին։

Նա նշել է, որ իրենք չեն պատրաստվում ներգրավվել «վարչապետական գզվռտոցի» մեջ՝ ընդգծելով, որ խոսքը պատգամավորների ընտրությունների մասին է։ «Մարդիկ կան, որ ուզում են իրենց անվան դիմաց լինի գրված վարչապետի թեկնածու։ Մենք նման կրքեր չունենք։ Վարչապետական գզվռտոցի մեջ չենք մտնելու։ Մենք ասում ենք՝ սա պատգամավորների ընտրություններ է, քվեարկելու ենք, թե ինչպիսի պատգամավորներ ենք ուզում»,-ասել է նա ապրիլի 18-ին կայացած համագումարի ընթացքում։

Մարուքյանը ներկայացրել է նաև կուսակցության տեսլականը՝ նշելով, որ «Լուսավոր Հայաստան»-ը առաջարկում է, որպեսզի Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնի հոգևոր դասի ներկայացուցիչ։ Նրա խոսքով՝ որպես օրինակ կարող է դիտարկվել Միքայել Աջապահյանը։

Խոսելով առաջիկա ընտրապայքարի մասին՝ նա նշել է, որ կուսակցությունը մասնակցելու է քարոզարշավին «ոչ տրադիցիոն մեթոդներով»։ Մարուքյանի խոսքով՝ իրենց մոտեցումները հանրությանը ներկայացվելու են լրատվամիջոցների, հանդիպումների և նոր տեխնոլոգիաների միջոցով։ «Չի լինելու որևէ քաղաքացի, որ անտեղյակ լինի մեր ծրագրին»,-ասել է նա։

Համագումարի ավարտին կուսակցության նախագահը առաջարկել է պատասխանել լրագրողների հարցերին, որից հետո նախատեսվում է անցնել կանոնակարգային հարցերին, այդ թվում՝ հաստատել հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին մասնակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության 30 թեկնածուներին։