ԱՄՆ-ն պատրաստ է երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարվածները․ Թրամփ
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է երկու շաբաթով դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարվածները, եթե Հորմուզի նեղուցն անհապաղ վերաբացվի։
Նա նշել է, որ դա պահանջում է այս ռազմավարական կարևոր ջրային ուղով նավագնացության լիարժեք, անվտանգ և անհապաղ վերականգնում։ Եթե այս պահանջը բավարարվի, հնարավոր է երկկողմանի հրադադարի հասնել։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն արդեն իսկ իրականացրել է հիմնական ռազմական նպատակները և առաջընթաց է գրանցել Իրանի հետ հնարավոր երկարաժամկետ համաձայնագրի ուղղությամբ։ Նա նաև հայտարարել է, որ Թեհրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը դիտարկվում է որպես բանակցությունների հիմք։
Երկշաբաթյա դադարը, ենթադրաբար, թույլ կտա կողմերին վերջնականապես համաձայնեցնել հնարավոր խաղաղության համաձայնագրի պայմանները։
«Հիմք ընդունելով Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և մարշալ Ասիմ Մունիրի հետ ունեցած զրույցները և նրանց խնդրանքը՝ հետաձգել այսօր գիշեր Իրանի նկատմամբ ոչնչացնող ուժի կիրառումը՝ պայմանով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է լիովին, անմիջապես և անվտանգ բացել Հորմուզի նեղուցը, ես համաձայնում եմ դադարեցնել Իրանի ռմբակոծությունն ու հարձակումը երկու շաբաթով։
Սա երկկողմանի հրադադար է լինելու։ Դա անելու պատճառն այն է, որ մենք արդեն հասել և գերազանցել ենք բոլոր ռազմական նպատակները և շատ մոտ ենք Իրանի հետ երկարաժամկետ խաղաղության և Մերձավոր Արևելքում խաղաղության վերաբերյալ վերջնական համաձայնագրի կնքմանը։ Մենք ստացել ենք 10 կետից բաղկացած առաջարկ Իրանից և կարծում ենք, որ դա գործնական հիմք է բանակցությունների համար։
Անցյալում վիճելի գրեթե բոլոր կետերը համաձայնեցված են Միացյալ Նահանգների և Իրանի միջև, բայց երկու շաբաթվա ընթացքում համաձայնագիր կկնքվի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից, որպես նախագահ, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրները ներկայացնելով, պատիվ է այս երկարատև խնդիրը մոտեցնել լուծմանը»,- գրել է նա։