Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Բեզոարյան այծերի արու և էգ առանձնյակներ են ֆիքսվել Եղեգիսի անտառապետությունում (տեսանյութ)

ՇՄՆ էկոպարեկային ծառայության Վայոց ձորի և Արարատի մարզային վարչության կողմից իրականացվող ամենօրյա շրջայցերի և հսկողական միջոցառումների շրջանակներում հերթական դիտարկումն է կատարվել Եղեգիսի անտառապետության թիվ 1 պահաբաժնի տարածքում (Եղեգիս գետի ձախափնյա հատված): Այս մասին հայտնել են ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից:

Ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ֆիքսվել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների, մասնավորապես՝ Բեզոարյան այծերի արու և էգ առանձնյակների բնականոն տեղաշարժը նշված տարածքում: Կենդանիների խմբի առկայությունը, նրանց հանգիստ վարքագիծն ու տեսակների բազմազանությունը վկայում են տվյալ էկոհամակարգում առկա բարենպաստ և անվտանգ միջավայրի մասին: