Բացել լրահոսը Փակել լրահոսը
663333172_1287835120204521_1082226761777068481_n
A A
Պաշտոնական

Ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված՝ ապրիլի 9-10-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․

Հյուսիս-արևմուտքից ցուրտ ճակատի ներխուժմամբ պայմանավորված ապրիլի 9-10-ին ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում ձյան տեսքով։

Այդ օրերին նշված հատվածներում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում 20-50սմ-ով, սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց։ Ապրիլի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27մ/վ արագությամբ։