A
A
Հանդիպում Ջրային կոմիտեում՝ ԱԶԲ-ի հետ ջրային ռեսուրսների կառավարման ծրագրերի շուրջ
Աջակցիր «Ա1+»-ինՋրային կոմիտեն հյուրընկալել էր Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝ ԱԶԲ-ի հայաստանյան մշտական առաքելության նորանշանակ տնօրեն Լազիզա Սաբիրովայի գլխավորությամբ։
Քննարկվել են համագործակցության շրջանակում ԱԶԲ-ի միջոցով իրականացվող ջրային ռեսուրսների կառավարման և կեղտաջրերի մաքրման ընթացիկ և պլանավորված նախաձեռնություններն ու ծրագրերը, մասնավորապես՝
- Գետիկի, Կարմիր գյուղի և Գառնահովիտի ջրամբարների իրագործելիության ուսումնասիրությունների ընթացքը,
- Եղվարդի ջրամբարի 2016 թ. ուսումնասիրության վերանայման հնարավորությունները,
- Կապսի ջրամբարի ընթացիկ վիճակը,
- Սևանա լճի ավազանի կեղտաջրերի մաքրման նախագիծը,
- Արարատյան արտեզյան ավազանի պահպանության եւ ստորերկրյա ջրերի առավել արդյունավետ օգտագործման նախագիծը։
Հանդիպման ընթացքում ԱԶԲ Հայաստանյան մշտական առաքելության փոխտնօրեն Լյուկ Ֆոքթմանը տեղեկացրել է, որ շուտով տեղափոխվելու է այլ աշխատանքի. Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը շնորհակալություն հայտնել Ֆոքթմանին՝ ընթացիկ արդյունավետ համագործակցության համար և հաջողություն մաղթել նրան իր նոր պաշտոնում։