Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նարեկ Կարապետյանն անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ է Սամվել Կարապետյանը մտել քաղաքականություն (տեսանյութ)

Հայաստանը գտնվում է ջրբաժանի առաջ, ու այդ ջրբաժանի հենց ամենակենտրոնում Մեղրի համայնքն է, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

«Ի՞նչ ջրբաժան է դա: Մենք պետք է որոշենք, թե ինչ ապագա ենք ուզում մեր երկրում ունենալ: Ուզում ենք մեր երկրում ունենալ հավասարակշիռ, լուրջ ղեկավար, թե՞ մի մարդ, ով ամեն օր մի նոր հետաքրքիր նյութով համաշխարհային մամուլում մեզ ծիծաղելու, բայց զարմանալու առիթ է տալիս:

Տեսեք՝ ինչ են անում մեր հարևանները: Թուրքերը զարգացնում են իրենց նավատորմը, տեխնիկա են զարգացնում, ճանապարհ են բացում դեպի Չինաստան։ Ադրբեջանցիները կապվում են Թուրքիայի հետ, զարգացնում են իրենց տնտեսությունը, մեծացնում են իրենց ռազմական ուժը։

Մենք պետք է հասկանանք, որ տարածաշրջանի բոլոր երկրները զարգանում են: Մենք պետք է համեմատենք մեր ընթացքն ու զարգացումները տարածաշրջանի երկրների հետ, ոչ թե մեր անցյալի։ 15 տարի առաջվա անցյալի հետ համեմատելը մեզ չպետք է հետաքրքրի: Դա է մեր ճանապարհը: Համեմատենք Վրաստանի հետ, որը մեզանից շատ առաջ է անցել: Մենք չպետք է վախեցնենք մեր ժողովրդին մեր անցյալով»,- ասել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։