Հայտնի են 25-րդ «Արտավազդ» թատերակա նմրցանակաբաշխության հաղթողները
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոն-ում անցկացվեց ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը։ 25-րդ հոբելյանական միջոցառումը նվիրված էր դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակին։
Մրցանակաբաշխությանը մասնակցեցին ոլորտի ներկայացուցիչներ, ելույթ ունեցան ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը և Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը՝ ընդգծելով թատրոնի դերը մշակութային կյանքում։
Գլխավոր մրցանակները՝
- «Լավագույն ներկայացում»՝ «Յամա» (Ստանիսլավսկու թատրոն)
- «Լավագույն ռեժիսուրա»՝ Դավիթ Հարությունյան («Չարենց»)
- «Լավագույն դերասան»՝ Նարեկ Բաղդասարյան
- «Լավագույն դերասանուհի»՝ Տաթև Հովակիմյան
Հատուկ մրցանակներ ստացան Տաթևիկ Մելքոնյանը, Գրետա Մեջլումյանը, Դավիթ Հակոբյանը, ինչպես նաև Սիմոն Աբգարյանը, Նորա Արմանին, Յուրի Նավոյանը և Գոռ Մարգարյանը։
«Արտավազդ» մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1996 թվականին և ամփոփում է տարվա թատերական ձեռքբերումները։
2026 թ․մարտի 27-ին Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի թատերական գործիչների միությունը անցկացրեցին «Արտավազդ» 25-րդ ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը` նվիրված հայ բեմի մեծանուն դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակին։
Ամբողջական ցուցակը․
Մրցանակաբաշխության փորձագետների կազմում էին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Արվեստի կառավարման և մշակութային քաղաքականության ամբիոնի վարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արթուր Ղուկասյանը, Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Վահան Բադալյանը, թատերագետ Հասմիկ Ծատուրյանը, թատերագետ Սուսաննա Բրիկյանը։