A
A
Պաշտպանության նախկին նախարարին հրավիրել են դատախազություն
Աջակցիր «Ա1+»-ինՊաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին հրավիրել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար» տեղեկատվական համակարգից։
Դատախազությունից պարզաբանել են, որ նրան պատկանող գույքի առնչությամբ սկսել է ուսումնասիրություն։ Դատախազությունից նաև նշել են, որ ՊՆ նախկին նախարարն իրավունք ունի ծանուցագիր ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծ պողոտա, 50-րդ շենք)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև՝ հայտարարագիր:
Միաժամանակ, հայտնում են, որ ներկայանալ անհրաժեշտ է նոյեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել։ Բացի Արշակ Կարապետյանից, ծանուցագիր է ուղարկվել գործով շահագրգիռ ևս երեք անձի։