Բացել լրահոսը Փակել լրահոսը
WhatsApp Image 2026-03-26 at 12.20.07 AM
A A
Պաշտոնական

Ապօրինի որսված 43 կգ խեցգետինն առգրավվել և վերադարձվել է ջրամբար

Մարտի 25-ին, ժամը՝ 00։10-ի սահմաններում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակից ստացվել է ահազանգ՝ «OPEL» մակնիշի ավտոմեքենայի թափքում հայտնաբերված ապօրինի որսված կենդանի խեցգետնի վերաբերյալ։

Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ.Հ.-ն Հերհերի ջրամբարից ապօրինի որսացել է 43 կգ խեցգետին։

Ապօրինի որսված կենդանի խեցգետնի ողջ խմբաքանակն առգրավվել է և բաց է թողնվել Հերհերի ջրամբար։

Իրավախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության։