Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Չի եղել այդպիսի որոշում, որ ես կայացնեմ առանց Ղարաբաղի ներկայացուցիչների հետ քննարկելու․ Փաշինյան (տեսանյութ)

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ժողովրդավարական համակարգի նպատակներից մեկն այն է, որ տարբեր տեսակետներ դառնան տեսանելի՝ նշելով. «Դեմոկրատիան հենց դրա համար է, որ հիմարությունը ի ցույց դրվի»։

Անդրադառնալով կուսակցական գործընթացներին՝ նա ասաց, որ իրենց քաղաքական ուժում գործում է երկփուլ ընտրական համակարգ, որի արդյունքում յուրաքանչյուր թեկնածու ստանում է իր տեղը՝ ըստ քաղաքական գործունեության։

Նրա խոսքով՝ ստեղծված մեխանիզմը կարևոր է, և այս ընտրությունների ընթացքում որոշել են առաջին փուլում չանցկացնել ներկուսակցական ակտիվ քարոզչություն։

Փաշինյանը պարզաբանեց պատճառները՝ նշելով. «Օբյեկտիվն այն էր, որ ավելի քան 290 թեկնածուի պարագայում հնարավոր չէր կուսակցության ներսում քարոզարշավ կազմակերպել», ինչպես նաև ակնարկեց սուբյեկտիվ գործոնների մասին։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կայացրած որոշումների մասին՝ վարչապետը նշեց, որ դրանք նախկինում կայացվել են խորհրդակցությունների արդյունքում՝ ընդգծելով. «Չի եղել որոշում, որը ես կայացրել եմ առանց Ղարաբաղի ներկայացուցիչների հետ խորհրդակցության»։