Սուտ է, միֆ է , թե կռվել են․․․ փախել են, ճողոպրել են․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՆս հայտարարեց, որ ստեղծված փուլը հնարավորություն է, որպեսզի Հայաստանի ժողովուրդը տա իր գնահատականը՝ ընդգծելով, որ ընտրությունները քաղաքական բանավեճերը հանգուցալուծելու միջոց են։
Նա նշեց, որ ինչպես 2018 և 2021 թվականներին, այժմ ևս իրենք «հանձնվում են ժողովրդի դատին» և պատրաստ են ընդունել ցանկացած որոշում. «Ուզում եմ վերահաստատել, որ ցանկացած որոշում, որը կկայացնի հայ ժողովուրդը, մենք հնազանդ կերպով կենթարկվենք»։
Անդրադառնալով 2023 թվականի իրադարձություններին՝ Փաշինյանը ասաց, որ ՀՀ Անվտանգության խորհրդում տեղի ունեցած նիստում վերլուծվել են մարտական գործողությունների արդյունքները և, իր ներկայացմամբ, «մեր ունեցած տվյալներով՝ առկա զենք-զինամթերքի առյուծի բաժինը՝ 80-90%-ը, մնացել է ձեռք չտված»։ Վարչապետը նաև հայտարարեց, որ մինչ այդ հնարավորություն էր ստեղծվել քաղաքական գործընթացների համար, սակայն «Ղարաբաղի իշխող շրջանակի որոշ ներկայացուցիչներ ոչ միայն խոչընդոտեցին, այլև իրականացրին իշխանափոխություն Ղարաբաղում», և հավելեց, որ այդ իրադարձություններից հետո կարճ ժամանակ անց տեղի ունեցան հայտնի զարգացումները։
Նա ընդգծեց. «Այն ինչ արեցին Ղարաբաղում, հիմա էլ ուզում են անել Հայաստանում», պնդելով, որ այդ գործընթացների հետ կապ ունեցող անձանց մի մասը «բառի բուն իմաստով փախան Ղարաբաղից»։ Փաշինյանը նաև անդրադարձավ իրեն ուղղված մեղադրանքներին՝ նշելով. «Ինձ էլ մեղադրում էին, որ սահմանը փակել եմ, որը բաց էր բնականաբար»։ Վարչապետը հայտարարեց, որ պետք է դադարեցնել հասարակությանը «նոր ցեղասպանությունների մասին տվյալներով սնուցելը»՝ ընդգծելով. «Բավարար է ժողովրդին սնենք նոր ցեղասպանությունների մասին տվյալներով, և այդ ցեղասպանությունների մրցավազքը պետք է դադարեցնել»։
Նրա խոսքով՝ նման մոտեցումները խոչընդոտում են հասարակության խաղաղությանը. «Թույլ չեք տալիս ՀՀ ժողովրդին, ներառյալ Ղարաբաղի ժողովրդին, խաղաղվել»։ Խոսելով կառավարության քաղաքականության մասին՝ Փաշինյանը նշեց. «Մեր քաղաքականությունը հետևյալն է՝ պետք է խաղաղվել, կենտրոնանալ ՀՀ-ի վրա ու տնավորվել ՀՀ-ում»։
Վարչապետը նաեւ հայտարարեց. «Սուտ է, միֆ է, չեն կռվել, փախել են, ճողոպրել են»։