«Մարդու իրավունքները փակ հաստատություններում»․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 24-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Մարդու իրավունքները փակ հաստատություններում․ առողջության պահպանման իրավունքը բանակում և քրեակատարողական համակարգում» թեմայով։ Բանախոսներ՝ ✔️Սերգեյ Գաբրիելյան, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ղեկավար, ✔️Նազելի Մովսեսյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան, ✔️Հովհաննես Ղուկասյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետի տեղակալ, ✔️Ալբերտ Դանիելյան, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ։ 👉Փակ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրը շարունակում է մնալ լուրջ մարտահրավեր։ Բանակում և քրեակատարողական հիմնարկներում արձանագրվող դեպքերը վկայում են առողջության պահպանման իրավունքի ապահովման ոլորտում առկա համակարգային խնդիրների մասին։ ✅Կքննարկվեն մի շարք հարցեր, ինչպիսին են՝ համակարգային ի՞նչ խնդիրներ կան փակ հաստատություններում առողջության պահպանման իրավունքի ապահովման ոլորտում, որքանո՞վ են արդյունավետ բժշկական ծառայությունների վերահսկողության և պատասխանատվության մեխանիզմները բանակում և քրեակատարողական հիմնարկներում, ինչպե՞ս պետք է ապահովվի պետության պատասխանատվությունը իր հսկողության ներքո գտնվող անձանց կյանքի և առողջության պաշտպանության հարցում, ինչպիսի՞ քայլեր են անհրաժեշտ նման դեպքերը կանխելու և համակարգային խնդիրները լուծելու համար։ ✅Քննարկման ընթացքում կլինի անդրադարձ երկու կարևոր դեպքերի․ 🔹Առաջին դեպքում՝ առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկը թերի և ոչ ամբողջական բժշկական հետազոտությունների հիման վրա ճանաչվել էր պիտանի զինվորական ծառայության համար և միայն լրացուցիչ հետազոտություններից հետո ճանաչվել ոչ պիտանի, 🔸Երկրորդ դեպքում՝ քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձի մահը, որին նախորդել էին երկարատև ահազանգեր առողջական վիճակի, ցավերի և պատշաճ բուժօգնության բացակայության վերաբերյալ։ Քննարկումը հեռարձակվելու է առցանց՝ -Մեդիա կենտրոնի յություբյան 🔗 https://www.youtube.com/@MediaCenterArmenia -Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան 🔗 https://www.facebook.com/mediacenterarmenia հարթակներում։ Լրագրողների մուտքն ազատ է։ Հարցերը հնարավոր է ուղարկել նաև առցանց՝ գրելով Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջին։ Քննարկումն ացկացվում է «Մեդիա կենտրոն. քաղաքացիական հասարակության արագ արձագանք արդար ընտրությունների համար» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ՝ որպես «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության մաս։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Հանրային լրագրության ակումբը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տեսակետները։