Որոնք են տուբերկուլոզի հիմնական ախտանիշները
Աջակցիր «Ա1+»-ին
Առողջապահության նախարարությունից հայտնում են․
Տուբերկուլոզը վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է տուբերկուլոզի միկոբակտերիաներով: Հիվանդությունը փոխանցվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով, հազվադեպ։
Հիվանդության զարգացմանը նպաստում են կյանքի անբարենպաստ պայմանները՝ թերսնուցումը, երկարատև ֆիզիկական և էմոցիոնալ լարվածությունը, որոշ քրոնիկական հիվանդություններ ( ՄԻԱՎ/ՁԻԱՀ,շաքարային դիաբետ, խոցային հիվանդություն, խրոնիկական ալկոհոլիզմ և այլն), որոնք թուլացնում են օրգանիզմի դիմադրողականությունը։
Այս ճանապարհին շատ կարևոր է հայտնաբերել հիվանդությունը վաղ փուլերում՝ վարակի փոխանցումը նվազեցնելու նպատակով:

Որո՞նք են տուբերկուլոզի հիմնական ախտանիշները

քաշի նվազում, ախորժակի կորուստ,

գիշերային քրտնարտադրություն,

ընդհանուր թուլություն,

մարմնի բարձր ջեմրություն,

հազ ,

ցավեր կրծքավանդակի շրջանում ,

շնչարգելություն,

արյունախխում։

Վերոնշյալ գանգատների 2-3 շաբաթ տևողության դեպքում պետք է կասկածել տուբերկուլոզ և դիմել բժշկի։
Այսօր տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է։Օրվա կարգախոսն է ՝ «Այո՛, կարող ենք վերջ դնել տուբերկուլոզին»՝ ուժեղացնելով հիվանդության հայտնաբերումը, բուժումն ու կանխարգելումը Հայաստանում։

Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարի ռազմավարության շրջանակներում իրականացվում են մի շարք միջոցառումներ.

կանխարգելիչ բուժման ընդլայնում՝ ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների շրջանում,

ներդրվել են ախտորոշման և բուժման նորարարական և պացիենտակենտրոն մոդելներ,

իրականացվում են ակտիվ սքրինինգային ծրագրեր ռիսկային խմբերում,

կարճաժամկետ բուժման սխեմաների ընդլայնված կիրառում,

ԱԱՊ մակարդակում կիրառվում են խթանման մեխանիզմներ,

միաժամանակ իրականացվում են սոցիալ-հոգեբանական աջակցության, իրազեկման և խարանի նվազեցման ծրագրեր,

կրթական միջոցառումներ՝ ՏԲ մասնագետների և ԱԱՊ օղակի կարողությունների զարգացման նպատակով։